Մալիում իսլամիստները գիշերը պայթեցրել են Նիգերի հետ սահմանին գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող կամուրջը, որը գտնվում էր Գաո խոշոր քաղաքի ճանապարհին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ըստ որոշ տվյալների, Ֆրանսիայի և Մալիի զինվորականները պլացդարմ են նախապատրաստում Գաոյի վրա ցամաքից հարձակվելու համար: Օպերացիային կմասնակցեն Չադի և Նիգերի զինվորականները, ովքեր տեղակայված են նիգերական տարածքներում:
Ավելի վաղ ֆրանսիական ռազմական օդուժը կետային հարվածներ էր հասցրել Մալիի հյուսիսում տեղակայված արմատական ահաբեկչական գրոհայինների դիրքերին:






