AM
25 Հունվար 2013 - 12:37 AMT

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 20 մլն եվրո կհատկացնի Մալիին հումանիտար օգնության համար

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 20 մլն եվրո կհատկացնի Մալիին հումանիտար օգնության համար, հայտարարել է հումանիտար օգնության գծով եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»:

«Երբ ես Մալիում էի դեկտեմբերի սկզբին, մենք 20 մլն եվրո ավելացրեցինք շտապ հումանիտար օգնության համար, իսկ այս այցի ժամանակ ավելացրեցինք այն ևս 20 մլն եվրոյով»,-ասել է Գեորգիևան լրագրողներին Բրյուսելում Մալիից վերադառնալուց հետո:

Եվրահանձնակատարը հիշեցրել է, որ անցած տարի Եվրահանձնաժողովը ընդհանուր առմամբ 78 մլն եվրո է հատկացրել Մալիի բնակչությանն օժանդակելու համար: