AM
25 Հունվար 2013 - 13:12 AMT

Սիրիայի ՆԳՆ-ն կոչ է անում երկրից հեռացած քաղաքացիներին հայրենիք վերադառնալ

Սիրիայի ՆԳՆ-ն դիմել է երկրից հեռացած հարյուր հազարավոր քաղաքացիներին հայրենիք վերադառնալու կոչով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ ՍԱՆԱ գործակալության վրա հղումով:

Ըստ գերատեսչության հայտարարության, սիրիացիների վերադարձն իրենց տները տեղի կունենա ճգնաժամի կարգավորման լայնածավալ ծրագրի շրջանակներում: Իշխանությունների կողմից երաշխիքները տարածվում են նաև Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդների և այն քաղաքացիների վրա, որոնք հեռացել են երկրից ապօրինաբար:

Բացի այդ, բանակցությունների սեղանի շուրջ կնստեն սիրիական ընդդիմության անդամները: