AM
26 July 2005 - 04:59 AMT

BI LINE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է MICRISOFT-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2005 ընթացիկ տարվա հուլիսի կեսերին ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն` հայկական «Bi Line» ընկերությունը դարձել է Հայաստանում ծրագրային ապահովման ոլորտում առաջնորդ «Microsoft» կորպորացիայի արտադրանքի պաշտոնական տարածողը: «Bi Line» ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ «Microsoft»-ը նախատեսում է տարվա ընթացքում վաճառքի ծավալը հայկական շուկայում հասցել 1 մլրդ դոլարի: Հետագայում կորպորացիան Հայաստանում իր սեփական մշտական ներկայացուցչությունը բացելու ծրագրեր ունի:«Microsoft» կորպորացիայի ծրագրերի համաձայն` Հայաստանում կիրականացվի հատուկ գնային քաղաքականություն: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել «հատուկ» գներով սեփական ծրագրային ապահովումը դպրոցներում, բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ սահմանել լիցենզավորված ծրագրային ապահովման ցածր գներ: «Microsoft»-ը մտադիր է գործնականում ապացուցել հայ օգտատերերին, որ լիցենզավորված ծրագրերը բոլոր պարամետրերով ավելի ձեռնտու են «մաքսանենգային» տարբերակներից: Հայկական շուկայի յուրացման առաջին քայլը կորպորացիան արդեն արել է, «Microsoft»-ն անցել է իր արտադրանքի տեղայնացմանը: Bi Line-ում տեղեկացնում են, որ «Microsoft»ի արտադրանքի «հայացման» աշխատանքում ներգրավված են հայոց լեզվի լավագույն մասնագետները: Սակայն առավելագույն արդյունքի ձեռքբերման համար որոշում է ընդունվել համակարգչային տերմինալոգիայի հայերեն թարգմանության գործընթացը կատարել ինտերակտիվ ռեժիմում www.mslip.bi-line.am կայքում: Կազմակերպության web-պաշարում արդեն տեղադրված է տերմինների թարգմանված բառարանը, որի հետ ծանոթանալով, ցանկացողները կարող են լրացումներ մտցնել: Նման առաջարկություններն ավելի ուշ կքննարկվեն փորձագետների կողմից եւ հաշվի կառնվեն տեղայնացման աշխատանքում: Խոսելով «Microsoft»-ի արտադրանքի հայերեն թարգմանելու անհրաժեշտության մասին` Ա.Զաքարյանը նշել է, որ նախ եւ առաջ, դրանում խիստ կարիք ունի հայրենական կրթական համակարգը, որի «համակարգչայնացումը» Հայաստանի կառավարության առաջնային խնդիրներից մեկն է: «Չէ որ շատ դպրոցականներ, հատկապես ցածր դասարաններում, տիրապետում են ռուսերեն եւ անգլերեն լեզուներին ոչ այնքան լավ, որպեսզի հատկապես այդ լեզունեով յուրացնեն համակարգչի հետ աշխատանքը»: Այնպես որ հայերենը տվյալ դեպքում ծայրահեղ անհրաժեշտ է: Բացի այդ, «Microsoft»-ը մտադիր է ակտիվ մասնակցել Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ ՏՏ նախագծերին, որոնցից մեկը էլեկտրոնային կառավարության ստեղծումն է: «Իսկ այստեղ առանց ծրագրային ապահովման տեղայնացման գործնականորեն հնարավոր չէ»,- նշում է Bi Line-ի ղեկավարը: