Սիրիայի կառավարական բանակը հունվարի 25-ի առավոտյան հարձակում է սկսել ապստամբների դիրքրեի վրա, որոնք հաստատվել են Հոմսի հարավային և արևմտյան շրջաններում, փոխանցում է Reuters-ը:
Բանակը փորձում է վերադարձնել երկու ճանապարհային հագույցների նկատմամբ վերահսկողությունը այն մայրուղու վրա, որը Դամասոկսը կապում է Սիրիայի միջերկրածովային նավահանգիստների հետ:
Քանի որ Տարտուս և Լաթակիա նավահանգիստների միջոցով Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արտաքին օգնություն է ստանում, ուստի կառավարական բանկը փորձում է վերականգնել ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:






