AM
25 Հունվար 2013 - 16:57 AMT

Եգիպտոսում անկարգությունների արդյունքում տուժածների թիվը հասել է 110 մարդու

Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանների բախումների արդյունքում վիրավորվել է առնվազն 110 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով տեղի իշխանություններին:

Եգիպտական ԶԼՄ-ների տվյալներով, տեղեկություններ են ստացվում, որ բողոքի ակցիայի մասնակիցները Իսմաիլիա քաղաքում «Մահմեդական-եղբայրներին» պատկանող շինություն են այրել: