AM
25 Հունվար 2013 - 17:48 AMT

Սողոմոնի կղզիների բնակիչները որպես բողոքի նշան սպանել են 900 դելֆինների

Սողոմոնյան կղզիների բնակիչները որպես բողոքի նշան սպանել են 900 դելֆինների: Ամերիկյան Earth Island Institute-ը խոստացել է նրանց վճարել 400 հազար դոլար` դելֆինների վրա ավանդական որսից հրաժարվելու դիմաց: Սակայն բնակիչները պնդում են, որ ստացել են գումարի մեկ-երրոդը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

900 դելֆինների մահը հուզել է ամբողջ աշխարհի բնապահպաններին:

Սողոմոնյան կղզիներում ծովային կենդանիների որսը բազմաթիվ բնակիչների ապահովում է սնուդով և գումարով: Իսկ դելֆինների ատամները նրանք վճարում են իրենց հարսնացուների դիմաց: