Լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ են մտցվել Սուեց, որը դարձել է ոստիկանության հետ կատաղի բախումների ասպարեզ:
«Մենք լրացուցիչ զորամասեր ենք պահանջել, քանի դեռ չենք հաղթահարել այս բարդ շրջանը»,-Եգիպտոսի ռադիոհեռարձակողների ու հեռուստատեսության միությանն է հայտնել Սուեցի անվտանգության ուժերի պետ Ադել Ռիֆատը:
Ըստ ստացված տեղեկությունների, այս խոշոր նավահանգստում 8 մարդ է զոհվել՝ ներառյալ մեկ ոստիկան: Մյուս զոհերը, հիմնականում մինչև 30 տարեկան տղամարդիկ, մահացել են հրազենի կրակոցներից տեղի վարչական շենքի մոտ: «Ալ Ջազիրայի» տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ Եգիպտոսում 476 մարդ է տուժել:






