AM
26 Հունվար 2013 - 06:45 AMT

Օբաման սատարել է ֆրանսիական բանակի գործողություններին Մալիում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սատարել է ֆրանսիական բանակի գործողություններին Մալիում և խոստացել է Ֆրանսիային իր աջակցությունը իսլամիստ ապստամբների դեմ պայքարում:

Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հեռախոսազրույցում Օբաման իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի և միջազգային հանրության ջանքերին:

Նախագահները քննարկել են Մալիում միջազգային առաքելության անհրաժեշտությունն ու «ճանապարհային քարտեզը, որը պետք է հանգեցնի ընտրություններին և ժողովրդավարական կառավարման վերականգնմանը երկրում»: