AM
26 Հունվար 2013 - 07:15 AMT

Եգիպտոսի նախագահը կոչ է արել երկրի քաղաքացիներին հրաժարվել բռնությունից

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին կոչ է արել երկրի քաղաքացիներին հրաժարվել բռնությունից: «Ես կոչ եմ անում բոլոր բնակիչներին, որոնք կիսում են հեղափոխության վեհ գաղափարները, հրաժարվել բռնությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղել է նախագահը սոցցանցերի իր էջում:

Ըստ վերջին տվյալների, ուրբաթ օրը բախումների զոհ է դարձել 7 մարդ, ևս 456-ը վաիրվորվել է, հայտնում է «Ինտերֆաքսը»: