Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն մասնակցելու է լատինամերիկյան երկրների գագաթաժողովին ԵՄ մասնակցությամբ, որն անցնում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: 40 տարում սա Կուբայի ղեկավարի առաջին այցը կլինի Չիլի:
Գագաթաժողովին ակնկալվում է 27 եվրոպական և 33 լատինամերիկյան երկրների պատվիրակությունների մասնակցությունը: Համաժողովի շրջանակներոմ նախագահությունը Լատինամերիկյան և կարիբյան երկրների համագործակցությունում (CELAC) կստանձնի Կուբան:






