AM
26 Հունվար 2013 - 09:56 AMT

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը

Աֆղանստանի Գազնի գավառում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը:

Ըստ տեղական իշխանությունների, պայթյունի արդյունքում զոհվել է 3 մարդ՝ ներառյալ հարձակվողին, ևս 5-ը վիրավորվել է: Դեռևս ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: