Ոստիկանության սպա է զոհվել, մի քանիսը վիրավորվել են եգիպտական Պորտ Սաիդում «Ալ Ահլի» ֆուտբոլային թիմի հազարավոր երկրպագուների հետ բախումների ժամանակ: Ֆանատները փորձել են գրոհել քաղաքային բանտը:
Շաբաթ օրը եգիպտական դատարանը մահապատժի է դատապարտել շուրջ 70 մարդու մահվան պատճառ դարձած մեղավորներին: 2012թ. փետրվարի 2-ին Պորտ Սաիդում եգիպտական երկու թիմերի ֆուտբոլային հանդիպումից հետո երկրպագուների միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվել:
Վերջին օրերին «Ալ Ահլի» ֆուտբոլային թիմի հազարավոր երկրպագուներ զանգվածային անկարգություններ են հրահրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:






