AM
26 Հունվար 2013 - 11:53 AMT

Գերմանիայի ՊՆ ղեկավարը հանդես է եկել բունդեսվերի կողմից մարտական անօդաչու ինքնաթիռների օգտագործման օգտին

Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերը հանդես է եկել բունդեսվերի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի օգտագործման օգտին: Երկարաժամկետ հեռանկարում դաշնային կառավարությունը հետաքրքրված է, որպեսզի «Ֆրանսիայի հետ միասին մշակի սեփական անօդաչու թռչող սարքերը, որոնք կարող են զենք կրել»,- ասել է նա:

Գերմանիայում առայժմ առկա են միայն հետախուզական անօդաչու սարքեր, հաղորդում է Deutsche Welle-ն: