Անհայտ գրոհայինները պայթեցրել են մայրուղային նավթամուղը Եմենում՝ զրկելով երկիրը ամենամեծ եկամուտից, հայտնում է Russia Today-ը:
Ահաբեկչության արդյունքում ոչ ոք չի տուժել:
Ինչպես հայտնել է աղբյուրը Եմենի կառավարությունում, պայթյունից հետո խողովակաշարի աշխատանքն անմիջապես վերականգնվել է: Դիվերսանտներին գտնել չի հաջողվել:






