AM
26 Հունվար 2013 - 12:52 AMT

Մալիի և Ֆրանսիայի զինծառայողները գրավել են Գաո քաղաքի ռազմավարական նշանակություն ունեցող օդանավակայանը

Մալիի և Ֆրանսիայի զինծառայողները շաբաթ օրը գրավել են Գաո քաղաքի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օդանավակայանը, որը համարվում է իսլամիստական գրոհայինների բազաներից մեկը, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

Ֆրանսիայի և Մալիի ուժերը վերահսկում են Գաո քաղաքում երկու ռազմավարական կարևոր օբյեկտները` միջազգային օդանավակայանը և Նիգեր գետի վրայով անցնող կամուրջը: