AM
27 Հունվար 2013 - 13:39 AMT

Հուղարկավորությունը Պորտ-Սաիդում վերածվել է զանգվածային անկարգության

Եգիպտական Պորտ-Սաիդում բողոքողները կիրակի օրը այրել են ակումբը, որը պատկանել է պաշտպանության նախարարությանը, հարձակման են ենթարկվել նաև ՆԳՆ-ը պատկանող հանգստյան տները, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով տեղի ԶԼՄ-ներին:

Ոստիկանության և եգիպտական քաղաքի բնակիչների միջև բախումները վերսկսվել են նախօրեին արյունալի անկարգությունների ընթացքում զոհվածների հուղարկավաորության ժամանակ:

Հավաքվածներին ցրելու համար ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:

Ըստ ԶԼՄ-ների տվյալների, բախումների արդյունքում զոհվել է 32, վիրավորվել՝ 355 մարդ: