AM
28 Հունվար 2013 - 09:07 AMT

Նավթը տարաբնույթ ուղղվածությամբ է սակարկվում ԱՄՆ-ից ու Չինաստանից նորությունների ֆոնի վրա

Հունվարի 28-ին Նավթը տարաբնույթ ուղղվածությամբ է սակարկվում ԱՄՆ-ից ու Չինաստանից նորությունների ֆոնի վրա: ԱՄՆ-ից ստացվող վիճակագրական տվյալները թույլ են, Չինաստանի արդյունաբերական ընկերությունների շահույթի վերաբերյալ տվյալները աճում են:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,11 դոլարով կամ 0,10 տոկոսով՝ մինչև 113,17 դոլար մեկ բարելի համար: WTI տեսակի թեթև նավթի մարտ ամսվա ֆյուչերսները բարձրացել են 0,11 դոլարով, կամ 0,11 տոկոսով՝ մինչև 95,99 դոլար մեկ բարելի դիմաց:

«Սև ոսկու» գների աճին նպաստում են Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոյի տվյալները, որոնց համաձայն արդյունաբերական ընկերությունների շահույթն աճել է 17,3 տոկոսով՝ հասնելով 895 մլրդ յուանի: