Պենտագոնը հինգ անգամ կավելացնի կիբերհրամանատարության հաստիքները` ապահովելու համար ԱՄՆ քաղաքացիական ու կառավարական համակարգչային համակարգերի ու ցանցերի անվտանգությունը, հայտնում է Washington Post-ը: Անձնակազմի քանակը կհասնի 4,5 հազարի:
Կիբերհրամանատարության զարգացման ծրագիրը ենթադրում է 3 ստորաբաժանումների ստեղծում՝ ազգային կիբերուժեր (առանցքային քաղաքացիական համակարգչային համակարգերի պաշտպանության համար), մարտական կիբերուժեր (արտերկրում մարտական գործողությունների աջակցության ապահովման համար) և կիբերպաշտպանության ուժեր (ԱՄՆ ՊՆ համակարգերի պաշտպանության համար):
Կիբերանվտնագության համար 2013թ. բյուջեով կհատկացվի 769 մլն դոլար:






