AM
28 Հունվար 2013 - 11:29 AMT

Թեհրանը հերքել է համացանցում հայտնված տեղեկությունները Ֆորդու միջուկային օբյեկտում պայթյունի մասին

Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է համացանցում հայտնված տեղեկությունները Ֆորդու միջուկային օբյեկտում պայթյունի մասին, հայտնում է IRNA գործակալությունը:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության փոխղեկավար Սեյեդ Շամսեդդին Բարբուրին հերքել է հաղորդագրությունը՝ հայտնելով, որ ոչ մի պայթյուն Ֆորդուի օբյեկտում չի եղել:

Շաբաթ օրը համացանցում հաղորդագրություններ հայտնվեցին, որ ստորգետնյա միջուկային գործարաններից մեկում դիվերսիա է տեղի ունեցել, 240 աշխատակիցներ մնացել են գետնի տակ, կտրված արտաքին աշխարհից: Այդ մասին հայտնել է ամերիկյան WND կայքը՝ Իրանի հետախուզության նախկին աշխատակցի վրա հղումով: