AM
28 Հունվար 2013 - 12:50 AMT

Բրիտանիան հակագովազդային արշավ է սկսում՝ «վախեցնելու» համար ներգաղթյալներին

Բրիտանիան հակագովազդային արշավ է սկսում՝ «վախեցնելու» համար ներգաղթյալներին Բուլղարիայից ու Ռումինիայից: Բրիտանացիները «կգովազդեն» երկրի թերությունները: Քարոզարշավի գաղափարախոսները հուսով են, որ մշտական անձրևների, գործազրկության ու ցածր աշխատավարձերի մասին տեղեկությունները «կհամոզեն» պոտենցիալ միգրանտներին հետ մնալ ներգաղթելու մտադրությունից, հայտնում է Russia Today-ը:

«Սևացնելու» համար երկիրը կօգտագործվի նաև վերջերս տեղի ունեցած ջրհեղեղը, որին զոհ գնացին տասնյակ մարդիկ: The Guardian-ը մեջբերում է նախարարներից մեկի խոսքն այն մասին, որ «այդ մեթոդը կոչված է ցրելու առասպելն այն մասին, որ փողոցները Մեծ Բրիտանիայում, ոսկով են պատված»: