AM
28 Հունվար 2013 - 13:07 AMT

Աֆղանստանում ISAF զրահամեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին, կան տուժածներ

Աֆղանստանում ISAF զրահամեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին, կան տուժածներ, նրանց թիվը հասնում է 10-ի, հայտնել է Khaama Press պարբերականը:

Ըստ Սամանգան գավառի անվտանգության ուժերի վարչության պետ Մուզաֆարիի, պատահարի մեղավորները օտարերկրացի զինվորականներն են: Միջադեպը տեղի է ունեցել Ռաբատակ մայրուղու վրա: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի զինծառայողները չեն տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: