AM
28 Հունվար 2013 - 13:27 AMT

Թուրքերին արգելել են նարգիլե ծխել փակ տարածքներում

Թուրքական իշխանություններն արգելել նարգիլե ծխել փակ տարածքներում: Ինչպես հյտնում է տեղի մամուլը, այժմ հաճախորդներին նարգիլե առաջարկելու համար սրճարանի սեփականատերն առանձին արտոնագիր պետք է ստանա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ծխելու դեմ պայքարը Թուրքիայում թափ է առնում, այստեղ կարող են առաջ անցնել այդ իմաստով նաև Եվրոպայից: Հասարակական վայրերում արգելվել էր ծխել դեռ 2008թ.: Այժմ դա արգելվում է նաև նարգիլեների դեպքում: