AM
28 January 2013 - 13:32 AMT

Nokia-ն կգործարկի Nokia Music+ երաժշտական ծառայությունը

Nokia կգործարկի Nokia Music+ երաժշտական ծառայությունը, որի ամսական վճարը կկազմի 3,99 եվրո, ասվում է ընկերության պաշտոնական բլոգում: Lumia սմարթֆոնների համար նախատեսված ծառայությունը կսկսի գործել առաջիկա շաբաթներին:

Nokia Music+ կդառնա արդեն գործող անվճար Mix Radio ծառայության շարունակությունը: Կթողարկվի նաև համակարգիչների համար նախատեսված Nokia Music+ հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի երաժշտություն լսել սմարթֆոնների բացակայության դեպքում, հայտնում է Լենտա.ռու-ն: