AM
29 January 2013 - 07:35 AMT

Yahoo!-ի մաքուր եկամուտը աճել է 276 տոկոսով

Ամերիկյան Yahoo Inc. ընկերության մաքուր եկամուտը 2012-ին աճել է 276,19 տոկոսով: 2011-ին այն կազմել է 1,05 մլրդ դոլար, իսկ 12 ամսվա ընթացքում այն աճել է մինչև 3,95 մլրդ:

Մաքուր եկամուտի կտրուկ աճը բացատրվում է Alibaba.com-ի բաժնետոմսերի 20 տոկոսը 2 մլրդ 755 մլն դոլարով վաճառելով:

Այսպես, նախորդ տարի ընկերության եկամուտն աճել է 0,20 տոկոսով` մինչև 4,99 մլրդ դոլար: Օպերացիոն եկամուտը նվազել է 29,23 տոկոսով: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն: