Նիդերլանդների թագուհի Բեաթրիքսը հրաժարվել է գահից ավագ որդու օգտին: 45-ամյա արքայազնը գահին կբարձրանա ապրիլի 30-ին Վիլլեմ IV անվան տակ: Գահից հրաժարվելու իր մտադրության մասին 74-ամյա թագուհին, որը գահակալում էր շուրջ 30 տարի, հայտարարել է ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում: Նա բացատրել է, որ իր ծննդյան օրը, իսկ հունվարի 31-ին լրանում է Բեաթրիքսի 75 տարին, և թագաժառանգության 200-րդ տարեդարձը բավարար պատճառներ են գահը թագաժառանգին հանձնելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






