Ամենամյա համաշխարհային կոռուպցիան ռազմական ոլորտում կազմել է մոտ 20 մլրդ դոլար, փոխանցում է Բի-բի-սին` հղելով Transparency International-ի զեկույցը:
Զեկույցում նշվում է, որ 9 երկրներում, այդ թվում` Եգիպտոսում, Սիրիայում և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, առհասարակ չկան ռազմական ծախսերի վերահսկման մեխանիզմներ, իսկ 17 տոկոս երկրներում անգամ չկան կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ:
Որպես կոռուպցիոն ցածր ռիսկերով երկրներ են համարվում Գերմանիան և Ավստրիան:






