2013թ-ից հետո Աթենքին խիստ տնտեսման միջոցներ անհրաժշետ չեն լինի, այս մասին լրագրողներին է հայտնել ֆինանսների նախարար Յաննիս Ստուրնարասը, փոխանցում է Բի-բի-սին:
Նախարարի խոսքով, 2013-ը վերջին տարին է լինելու, երբ երկրում տնտեսական անկում է նկատվելու: Արդեն 2014-ին երկրի տնտեսությունը կսկսի աճել:
Վերջերս Հունաստանում պահպանվում է խիստ տնտեսման քաղաքականության նկատմամբ հանրային դժգոհությունը:






