Վերջին մի քանի օրերի ընթացքում Սիրիայում կառավարական զորքերի և Սիրիայի Ազատ բանակի մարտիկների միջև բախումների արդյունքում երկրի տարբեր շրջաններում զոհվել է առնվազն 114 մարդ: Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, զոհերի մեծ մասը Դամասկոսի բնակիչներ են:
Սիրիայում կառավարական զորքերի և զինված ընդդիմության գրոհայինների միջև բախումները չեն դադարում 2011թ մարտից: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 60 հազար մարդ, ավելի քան 230 հազարը դարձել են փախստական, իսկ 3 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի, փոխանցում է ՌԲԿ-ն:






