Նավթը թանկանում է ԱՄՆ դրական վիճակագրության շնորհիվ: Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 0,15 դոլարով, հասնելով 113,63 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ WTI ֆյուչերսները՝ 0,35 դոլորավ, հասնելով 96,79 դոլարի մեկ բարելի դիմաց:
Գները պահպանվում են նաև Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով:
Նավթի համաշխարհային շուկային մատակարարումը 2013-ին բավարար կլինի, ՕՊԵԿ-ը ստիպված չի լինի կրճատել արդյունահանումը, գտնում է կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդուլլա ալ Բադրին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:






