Մեծ Բրիտանիայի իշխանություններն առաջարկում են 240 զինովարական գործուղել Մալի ապստամբների դեմ գործողությանը մասնակցելու համար, հայտարարել է վարչապետ Դևիդ Քեմերոնի ներկայացուցիչը:
Ըստ վարչապետի ներկայացուցչի, զինվորականները անմիջական մասնակցություն կունենան ռազմական գործողություններին: Նա հայտնել է նաև, որ Լոնդոնը դիտարկում է Ֆրանսիային տրանսպորտ տրամադրելու տարբերակը՝ Մալի զինվորականներ ու սպառազինություն տեղափոխելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:






