AM
29 Հունվար 2013 - 13:15 AMT

Հալեպում զանգվածային գնդակահարության վայր է հայտնաբերվել

Սիրիացի ապստամբները Հալեպի վերջերս ազատագրված շրջաններից մեկում հայտնաբերել են զանգվածային գնդակահարության վայր: Համացանցում զետեղված տեսանյութում տեսանելի են Քուվեյք գետի ափին ընկած տղամարդկանց 56 դիակներ, հայտնում է Լենտա.ռու-ն:

Ըստ ապստամբների, նրանք բոլոր 20-30 տարեկան են երևում, քաղաքացիական հագուստով են: Գրեթե բոլորի ձեռքերը կապած են մեջքի ետևում, ըստ վերքերի, նրանց սպանել են ետևից ծոծրակին արձակած կրակոցներով:

Ըստ մարմինների դասավորության, մարդկանց գնդակահարել են 5-10 հոգանոց խմբերով մոտավորապես նույն ժամանակահատվածում:

Ընդդիմադիրները ենթադրում են, որ սպանվածները տեղի բանտերի կալանավորներ են: Հավանաբար, նրանց գնդակահարել են, կանխելու համար ազատ արձակումը:

Կառավարությունը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանում այս փաստը: