AM
29 Հունվար 2013 - 13:16 AMT

ԳԴՀ կանցլերի աշխատասենյակում Գերինգին պատկանող գորգ է հայտնաբերվել

Անգելա Մերկելի աշխատասենյակում հայտնաբերվել է Գերինգին պատկանող գորգը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, խոսքը պատի գորգի մասին է:

ԳԴՀ թանգարաններում են գտնվում նացիստների կողմից կողոպտված մի քանի հարյուր նմուշ արվեստի գործերը: Մի քանիսն էլ պատերազմից հետո հայտնվել են պետհաստատություններում: Հավանաբար, հենց այդպես է հայտնվել չարաբաստիկ գորգը Մերկելի աշխատասենյակում:

Զավեշտալի է, որ այս պատմությունը հրապարակային դարձավ նացիստների իշխանության գալու 80-ամյակի նախօրեին: Ըստ տեղական ԶԼՄ-ների, իմանալով գորգի մասին, Մերկելը շատ խիստ զայրացել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: