«ՎիմպելԿոմ Լտդ» hեռահաղորդակցության օպերատորը, Վիկիպեդիայի օպերատոր Վիկիմեդիա հիմնադրամը, որը վեբ տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված բազմալեզու անվճար հանրագիտարան է, այսօր հայտարարեցին համագործակցության մասին, որի շրջանակում «ՎիմպելԿոմ»-ը իր բջջային կապի բաժանորդներին կտրամադրի Վիկիպեդիայի անվճար մուտքի հնարավորություն:«Wikipedia Zero»-ի միջոցով «ՎիմպելԿոմ» շարժական կապի բաժանորդներին կտրամադրվի անվճար մուտքի հնարավորություն Վիկիպեդիա անվճար հանրագիտարանի բջջային տարբերակին տեքստային ձևաչափով: Անգլերեն լեզվով տարբերակին զուգահեռ հոդվածները հասանելի կլինեն նաև տվյալ երկրի լեզվով:
Վիկիպեդիան երբևէ կազմված ամենամեծ տեղեկատվական հավաքածուն է: Ներառելով ավելի քան 23 միլիոն հոդված 280 լեզվով` Վիկիպեդիան աշխարհի հինգերորդ ամենից շատ այցելություն ունեցող կայքէջն է և ունի ավելի քան 483 միլիոն ընթերցող:
«Wikipedia Zero» կներդրվի «ՎիմպելԿոմ»-ի գործառնություններում այս տարվանից սկսած` շեշտը դնելով Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի զարգացող շուկաների վրա: «Wikipedia Zero» նախաձեռնությունը կլինի համագործակցության առաջին քայլը, հետագայում երկու գործընկերները ծրագրում են համատեղ մշակել լրացուցիչ Վիկիմեդիա ծառայություններ` ուղղված զարգացող շուկաներին:
Այս համաձայնագիրը «ՎիմպելԿոմ»-ի հետևողական ռազմավարության մի մասն է կազմում և լրացնում է նախկինում հայտարարված համագործակցությունը Opera Mini-ի հետ, որը նպատակ ուներ առաջարկել շարժական վեբ բրաուզեր` հարմարեցված տարրական բջջային հեռախոսներին:






