Անկախ նախանշվող տնտեսական աճից, եվրոպացի ներդրողների ու քաղաքական գործիչների կանխատեսումները բավականին հոռետեսական են: Եվրոպայի ֆինանսական հեռանկարները շարունակում են անբարենպաստ մնալ ստեղծված ժողովրդագրական իրավիճակի պատճառով: 2060 թվականին Եվրոպայի բնակչության կեսից ավելին թոշակառուներ կլինեն, հայտնում է Russia Today-ը:
Եթե չլիներ երիտասարդ ներգաղթյալների ներհոսքը իրավիճակն արդեն աղետալի կլիներ: Անկախ զբաղվածության աճից ու արտադրողականությունից, Եվրոպայի ծերացումը կզսպի այդ տարածաշրջանի տնտեսական աճը:






