AM
29 Հունվար 2013 - 14:33 AMT

Մալիի նախագահի պաշտոնակատարը հուսով է երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնել մինչև 2013թ հուլիսի 31-ը

Մալիի նախագահի պաշտոնակատար Դիոնկունդե Տրաորեն հուսով է երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնել մինչև 2013թ հուլիսի 31-ը, երեքշաբթի օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղելով Ֆրանս Պրեսս գործակալությանը:

Մալիի հովանավորների միջազգային կոնֆերանսի ժամանակ Տրաորեն հաստատակամություն է հայտնել հնարավորինս շուտ թափանցիկ, «մաքուր» ընտրություններ կազմակերպելու: Նա հույս է հայտնել, որ դրանք կկայանան մինչև 2013թ հուլիսի 31-ը:

Տրաորեն նախագահի պաշտոնակատար է դարձել 2012-ի ապրիլին: