AM
29 Հունվար 2013 - 15:30 AMT

Իսլամիստներից ազատված Թիմբուքտու քաղաքի բնակիչները կողոպտում էին «մեղսակից ահաբեկիչներին»

Մալիի հյուսիսում իսլամիստներից ազատված Թիմբուքտու քաղաքի բնակիչները կողոպտում էին խանութները, որոնք նրանց կարծիքով պատկանում են «մեղսակից ահաբեկիչների», երեքշաբթի օրը հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Երկուշաբթի օրը Մալիի և Ֆրանսիայի զինվորականները գրավել են Թիմբուքտուն: Քաղաքն ահաբեկիչների վերահսկողության տակ է եղել 10 ամիս: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկրում իրավիճակը սրվել է վերջին շաբաթներին. ծայրահեղական խմբավորումների գրոհայինները սկսել են հարձակվել երկրի կենտրոնական հատվածում տեղակայված կառավարական զորքերի դիրքերի վրա: