Մի շարք արմատական իմամներ ու քարոզիչներ կարտաքսվեն Ֆրանսիայից, երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուէլ Վալսը Բելգիայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով, արմատական քարոզիչները երկիրը կլքեն առաջիկա օրերին: Բրյուսելում անցկացվում է միջազգային կոնֆերանս՝ նվիրված բռնի ծայրահեղականության դեմ պայքարի միջոցներին:






