AM
29 Հունվար 2013 - 16:13 AMT

Բուրգունդիայի մայրաքաղաքային իշխանությունները ճգնաժամի պատճառով վաճառել են գինու պաշարի կեսը

Բուգունդիայի մայրաքաղաք Դիժոնի իշխանությունները աճուրդի ժամանակ վաճառել են 3,5 հազար շիշ գինի: Այս մասին հաղորդվում է քաղաքապետարանի հայտարարությունում, որը տեղադրվել է Infos-Dijon պորտալում: Աճուրդի կազմակերպիչները ստացել են 151,6 հազար եվրո, հաղորդում է lenta.ru-ն:

Ստացված միջոցների 80 տոկոսը կտրամադրվի սոցիալական ծախսերին:

Դիժոնի քաղաքապետ Ֆրանսուա Ռեբսամանը ասել է, որ գնալով ավելի շատ քաղաքացիներ են դիմում իշխանություններին՝ սոցիալական աջակցություն խնդրելով: