ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է լրացուցիչ 155 մլն դոլար տրամադրել Սիրիային՝ որպես հումանիտար օգնություն: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն Սիրիային տրամադրել է 365 մլն դոլարի օգնություն:
ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել միջազգային հանրությանը ավելի ակտիվորեն օգնություն ցուցաբերել Սիրիային, նշելով, որ Ամերիկան այդ երկրին ֆինանսապես ամենաշատն օգնող պետությունն է: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:
Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում երկրում զոհերի թիվը հասել է 60 հազարի:






