Սիրիական ընդդիմության խմբերից մեկի առաջնորդը ենթադրում է, որ երկրում առկա ճգնաժամին վերջ դնելու համար անհրաժեշտ է ֆինանսապես և զենքով օգնել ապստամբներին: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Քանի դեռ կոալիցիան ձգտում է ժամանակավոր կառավարություն ձևավորել, ընդդիմությունը փորձում է իր արևրմտյան հովանավորներից լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանալ:
Ֆրանսիան նախազգուշացնում է, որ եթե ընդդիմությունը չստանա խոստացված միջոցները և Արևմուտքի քաղաքական աջակցությունը, իշխանության կարող են գալ ծայրահեղական իսլամիստները:






