AM
30 Հունվար 2013 - 06:07 AMT

11 մլն ապօրինի ներգաղթյալներ կարող են ԱՄՆ քաղաքացիություն ստանալ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին արագացնել իմիգրացիոն բարեփոխման իրականացումը: Լաս Վեգասի քոլեջում իր ելույթի ժամանակ Օբաման ընդգծել է, որ անհրաժեշտ է ընդունել համալիր միջոցներ, որոնք կլուծեն 11 մլն ապօրինի ներգաղթյալների խնդիրը: Նա նաև ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանրապետականներն ու դեմոկրատները պատրաստ են միավորվել` այդ հարցը լուծելու համար:

Օբամայի նախագծի համաձայն, ապօրինի ներգաղթյալները կարող են քաղաքացիություն ստանալ, եթե վճարեն հարկերն ու տուրքերը, սովորեն անգլերեն և կենսաբանական ստուգումներ անցնեն: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: