AM
30 Հունվար 2013 - 06:11 AMT

Ջոն Քերրին նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Կենգրեսի Սենատը երեքշաբթի օրը Ջոն Քերրին նշանակել է երկրի պետքարտուղարի պաշտոնում: Քերրիի թեկնածության օգտին քվեարկել է 94 օրենսդիր, դեմ են քվեարկել երեքը:

Նա այդ պաշտոնում կփոխարինի Հիլլարի Քլինթոնին, ով արդեն ուրբաթ օրը հրաժեշտ կտա իր ենթականերին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դեմոկրատ Քերրին մինչև վերջերս Մասսաչուսեթս նահանգի դեմոկրատ-սենատորն էր: