AM
30 Հունվար 2013 - 06:55 AMT

ՄԱԳԱՏԷ-ն հերքել է Ֆորդու միջուկային օբյեկտում հզոր պայթյունի վերաբերյալ հաղորդագրությունները

ՄԱԳԱՏԷ-ն հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած հաղորդագրություններն այն մասին, որ Իրանի Ֆորդու միջուկային օբյեկտում, իբրև թե հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Ավելի վաղ պայթյունի մասին տվյալները, որոնք, իբրև թե, ստացվել էին իսրայելական հետախուզության կողմից և տարածվել որոշ ԶԼՄ-ներում, ոչ հավաստի են ճանաչվել նաև ԱՄՆ-ում, այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: