AM
30 Հունվար 2013 - 07:09 AMT

Ֆրանսիացի զինծառայողներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Մալիի Քիդալ քաղաքի օդանավակայանը

Ֆրանսիական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Մալիի հյուսիսում տեղակայված Քիդալ քաղաքի օդանավակայանը: Այս մասին հաղորդում է ՍԱՊԱ գործակալությունը:

«Հաստատում ենք, որ ֆրանսիական ինքնաթիռները Քիդալի օդանավակայանի թռիչքուղու վրա են, իսկ երկնքից դրանք պաշտպանում են ռազմական ուղղաթիռները»,-ընդգծել է Մալիի անվտանգության ուժերի ներկայացուցիչը: