Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունի-Սարկոզին, կշարունակի երգչուհու կարիերան և 2013թ նոյեմբերին համերգով ելույթ կունենա Փարիզում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղելով ֆրանսիական L'Express պարբերականին:
Բրունի-Սարկոզին հայտարարել է, որ աշնանը կշրջագայի իր՝ «Փոքրիկ ֆրանսիական երգեր» (թվով 4-րդ) ալբոմի դուրս գալու կապակցությամբ: Ինչպես սպասվում է, ալբոմը կթողարկվի 2013թ ապրիլի 1-ին:
Բրունի-Սրակոզիի առաջին ալբոմը թողարկվել է 2008թ:






