Facebook-ի զուտ շահույթը 2012թ. նվազել է գրեթե 19 անգամ՝ կազմելով 53 մլն դոլար, ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ: Մասնավորապես, 1 բաժնետոմսի եկամուտը նվազել է մինչև 0,01 դոլար: Մեկ տարի առաջ Facebook-ի զուտ շահույթը հասնում էր 1 մլրդ դոլարի:
2011թ. համեմատ Facebook Inc. բջջային հավելվածների օգտատերերի քանակն աճել է 57 տոկոսով՝ հասնելով 680 մլն մարդու: Գովազդից ստացած հասույթը կազմել է 4,28 մլրդ դոլար, աճը հասել է 35 տոկոսի:
Facebook-ի զուտ շահույթը 2012թ. 4-րդ եռամսյակում նվազել է 38 տոկոսով ու կազմել է 64 մլն դոլար, հայտնում է ՌԲԿ-ն: