AM
31 Հունվար 2013 - 07:53 AMT

Բրազիլիայի հարավում կառնավալ չի լինի հրդեհի զոհերի համար հայտարաված սգի պատճառով

Բրազիլական հարավային Ռիու Գրանդե դու Սուլ նահանգի առնվազն 22 քաղաքների իշխանությունները որոշել են այս տարի հրաժարվել ավանդական փետրվարյան կառնավալից որպես սգո նշան ի հիշատակ սարսափելի զոհերի Kiss գիշերային ակումբում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Հրդեհը տեղի ուենցավ համերգի ժամանակ, որին ներկա է գտնվել մոտ 1000 մարդ, հիմնականում ուսանողներ: Սուգը կտևի 30 օր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: