Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ղեկավարները մտադիր են մինչև մարտի 21-ը դուրս բերել իրենց ենթակայության քուրդ գրոհայիններին Թուրքիայի տարածքից, գրում է Sabah թերթը:
Ըստ պարբերականի, քուրդ գրոհայինները կհեռանան Թուրքիայից դեպի Իրաքի հյուսիս, որտեղ գտնվում են ՔԱԿ հիմնական ուժերը: Համապատասխան որոշում է կայացվել Թուրքիայի պաշտոնյաների և զմահ բանտարկություն կրող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ պայմանավորվածությունների շրջանակում, հայտնում է «Ինտերֆաքսը»:






