Ընթացիկ տարվա հոկտեմբերի 7-9 Երեւանում կայանալիք Մոսկվայի օրերի ընթացքում կգցվի Մոսկվայի տան հիմքը: Համապատասխան հանձնարարականը արդեն ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Մոսկվայի տունը կկառուցվի Երեւանի քաղաքապետարանի դիմաց եւ կոչված է դառնալու Ռուսաստանի եւ Հայաստանի մայրաքաղաքների գործարար եւ մշակութային համագործակցության կենտրոն: Շինարարությանը կհետեւի Երեւանում ստեղծված Մոսկվայի ներդրումաշինարարական ընկերությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: